Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» համույթի հոբելյանական ելույթը Հայրենիքում

Հուլիս 28,2014 15:30

Հուլիսի 27-ի երեկոյան Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում հոբելյանական համերգով հանդես եկավ Լոս Անջելեսի «Զվարթնոց» պարային համույթը:

«Զվարթնոց»-ը ստեղծվել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած ամուսիններ Վարդան և Արմինե Աղաջանյանների կողմից, որոնք Հայաստանի պարի պետական համույթի հայտնի մենակատարներն էին: Իր գոյության քառորդդարյա կենսագրության ընթացքում «Զվարթնոց»-ը ելույթներով հանդես է եկել աշխարհի շատ բեմերում` իր յուրօրինակ բեմադրություններով և ժողովրդական պարի մեկնություններով նվաճելով հայ և օտարազգի հանդիսատեսի սիրտը:

Համերգին ներկա էր և գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը: Նախարարն իր խոսքում մասնավորապես ասաց. «Վարդան և Արմինե Աղաջանյան ամուսինները, չվախենալով բառից, ասեմ, որ հերոսական աշխատանք են կատարում: Աշխարհի խառնարան համարվող ԱՄՆ-ում նրանք ոչ միայն կարողացան հայ մնալ և կառուցել իրենց բացառիկ հայ ընտանիքը, այլև հաղթահարելով անհնարին թվացող բազում խոչընդոտներ` ստեղծեցին «Զվարթնոց» անկրկնելի համույթը` անուրանալի ներդրում կատարելով Սփյուռքում հայապահպանության ազգանվեր գործում: Նրանք պարային լեզվով և ռիթմիկայով հայ ոգին և հայ ինքնությունը պատվաստում և անմեռ են պահում սփյուռքյան նոր սերնդի մեջ, իսկ օտարների հոգիներում հայ ոգու ազնիվ նկարագրի բացահայտումներով ստեղծում են սեր, հարգանք և ակնածանք մեր ժողովրդի հանդեպ»:

Բարձր գնահատելով ամուսիններ Աղաջանյանների և նրանց ստեղծած «Զվարթնոց» համույթի հայրենանվեր գործունեությունը, ի նշանավորումն ստեղծման 25-ամյա հոբելյանի` նախարար Հրանուշ Հակոբյանը «Զվարթնոց» պարախմբին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով` Ոսկե մեդալով, իսկ Վարդան և Արմինե Ազաջանյաններին` ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031