Լրահոս
Օրվա լրահոսը

Պահեստազորի գնդապետ. «Ոսկեպար գյուղը 90-ականներին եղել է Հայաստանի դարպաս, դարձել մեր հաղթանակի սիմվոլ եւ այսօր էլ դառնալու է մեր հաղթանակի խորհրդանիշ»

Ապրիլ 13,2024 20:14

Պահեստազորի գնդապետ Միհրան Մաքսուդյանը, դիմելով ոսկեպարցիներին, ասաց. «Ես աշխարհասփյուռ հայերին համախմբվելու կոչ եմ անում: Եթե վախենանք, կպարտվենք, եթե չվախենանք, կհաղթենք: Հաղթելու համար պետք է համախմբվենք, լինենք միասին, մեկս մյուսին վստահենք:

Սիրելի հայրենակիցներ, իմացեք՝ վտանգված է մեր պետությունը: Կորցնելով Տավուշը, Ոսկեպարը՝ կորցնելու ենք մեր պետականությունն ու անկախությունը: Ոսկեպար գյուղը 1991-1993 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության դարպաս եւ դարձել մեր հաղթանակի սիմվոլ: Այսօր էլ դառնալու է հաղթանակի սիմվոլ: Ես հավատացած եմ: Մենք հող չունենք հանձնելու, մենք դեմ ենք սահմանազատման միակողմանի զիջմանը: Մենք պատրաստ ենք կռվելու, պատրաստ ենք պատերազմելու: Մեզ ոչ ոք թող չվախեցնի պատերազմով: Հայ ժողովուրդը պատրաստ է կռվելու, մեր հողը չհանձնելու: Մենք ունենք պատիվ եւ հայրենիք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930