Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանին երկրորդ ոսկին բերեց պատանեկան օլիմպիական խաղերում

Օգոստոս 23,2014 16:44

Հայաստանցի ծանրորդը սահմանեց պատանիների աշխարհի եւ օլիմպիական խաղերի նոր ռեկորդ:

 

OLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում ամենաերջանիկը Հայաստանի պատվիրակությունն է:

Ծանրորդների պայքարում հայաստանցի +85 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փառահեղ հաղթանակ տարավ՝ մեր երկրի մեդալների հավաքածուն համալրելով երկրորդ բարձրագույն պարգեւով: Նրա մրցելույթները պարզապես զարդարեցին ծանրորդների մրցաշարը: Սիմոնը թե’ պոկում, թե’ հրում վարժություններում, ինչպես եղել էր պատանիների աշխարհի առաջնությունում, իր առաջին մոտեցումները կատարեց այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն ավարտել էին մոտեցումները եւ ցուցադրել իրենց առավելագույն կարողությունները:

Երբ մյուս յոթ մասնակիցներից վերջինը՝ սերբ Տամաշ Կայդոշին, պոկում վարժությունն ավարտեց 150 կիլոգրամով, Սիմոնն առաջին մոտեցման համար պատվիրեց 170 կգ ու շատ թեթեւ պահելով գլխավերեւում՝ դարձավ հաղթող: Այնուհետեւ, նա գնաց 183 կգ-ի, որը մեկ կիլոգրամով գերազանցում էր Լեհաստանում իր իսկ սահմանած աշխարհի պատանիների ռեկորդը: Մի փոքր դժվարությամբ, հայ մարզիկն, այնուամենայնիվ, այդ քաշն էլ բարձրացրեց, սակայն մրցավարներն այն չհաշվեցին: Պատանի ծանրորդը գնաց 183 կգ-ի, սակայն այդ ծանրությունը այս անգամ չենթարկվեց նրա կամքին:

Հրում վարժությունում պատկերը կրկնվեց, բայց ավելի տպավորիչ ու համոզիչ: Կրկին մնալով միայնակ՝ Սիմոնը նախ բարձրացրեց 192 կգ-ն ու ապահովեց պատանեկան օլիմպիական չեմպիոնի կոչումը, ապա սանձեց 205 կգ-ն, իսկ վերջին մոտեցումով իր տարիքային խմբի աշխարհի նոր ռեկորդ գրանցեց՝ 221 կիլոգրամ:

Երկամարտում վաստակելով 391 կգ՝ Սիմոն Մարտիրոսյանը ոչ միայն 55 կիլոգրամով ետ թողեց երկրորդ տեղն զբաղեցրած սերբ ծանրորդին, այլեւ սահմանեց պատանեկան օլիմպիական խաղերի նոր ռեկորդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031