Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածություն Կապանում կայացած Եռյակի հանրահավաքի ժամանակ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2014 19:11

Այսօր Կապանում`Սյունիքի մարզպետարանի հրապարակում, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնած հանրահավաքի ժամանակ պարբերաբար որոշ մարդիկ փորձում էին խոչընդոտել եւ այս կամ այն ձեւ խանգարել հավաքի խաղաղ անցկացմանը:

tiknapah Նախ` Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը ներկայացավ եւ իր բողոքն ու դժգոհությունն արտահայտեց, թե ինչո՞ւ են դպրոցական երեխաների ձեռքին դրոշներ դրել եւ մասնակից դարձնում հանրահավաքին: nkar2   Այնուհետեւ «Ժառանգության» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ նա քննադատում էր Սյունիքի մարզպետ կրկին Սուրիկ Խաչատրյանին նշանակելու կառավարության որոշումը` հենց այդ պահին հոսանքի հետ կապված խնդիրներ առաջացան եւ դրա հետեւանքով վերջինս ստիպված եղավ առանց խոսափողի շարունակել իր ելույթը:

Մարզպետարանի մուտքի մոտ հավաքված երիտասարդներ մերթ ընդ մերթ վանկարկում էին «հեռացեք», իսկ հանրահավաքի վերջում նրանք «հեռացեք» վանկարկելուց հետո, իրենց մոտեցող լրագրողներին տեսնելուց հետո բարձրախոսն անմիջապես թաքցրեցին իրենց հագուստի տակ եւ նշեցին, որ իրենք գոհ են այսօրվա իշխանություններից, դեմ են հանրահավաքին, գոհ են իրենց սոցիալական վիճակից եւ պնդում են, որ Սյունիքում արտագաղթ չկա: Այդ երիտասարդների մեջ կային նաեւ Գորիսի բարբառով խոսացող երիտասարդներ: Իսկ վերջում նույնիսկ վիճաբանություն եղավ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լիսկայի կողմից «չնշանակված» Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

    Կեցցեն վասալները:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀԱՐՑ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին- արդեն 2 տարի Կապանի քաղաքապետ ես. Ի՞ՆՉ ես արել ԴՈՒ՛ այդ քաղաքի համար: Գոնե մի բան արել՞ ես:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930