Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մենք կարծում էինք, թե այդ Սուրիկ Խաչատրյանին են Սյունիքում բոլորը ճանաչում. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 31,2014 12:19
Surik xachatryan

Եթե մենք հավատանք Սյունիքի մարզպետ, պատմափիլիսոփա Սուրիկ
Խաչատրյանի ամեն մի խոսքին, ապա կստացվի, որ Սյունիքի մարզի բնակչության հալալ կեսը միայն մի բանով է զբաղված. թե ինչպես ինչ որ կերպ սկանդալ սարքի Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հանրահայտ ազգականների գլխին։

Գորիսում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաեւ որպես մարզպետի օգնական հայտնի Նիկոլայ Աբրահամյանի ու Սյունիքի անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանի որդու անունների հետ կապվող ավտովթարի կապակցությամբ երեկ Գրիշա Հայրապետյանը «Ազատությանը» հայտնել է, որ Ազգային անվտանգությունից հասած տեղեկություններով»՝ «Նիվա» ավտոմեքենայի ղեկին եղել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։

Սուրիկ Խաչատրյանը այս առթիվ նշել է, թե իր տղան ոչ մի կապ չունի, նա Գորիսում չի եղել։ Իսկ թե ինչու է գիտությունների թեկնածուն այլ բան ասում, մարզպետը հայտարարել է. «Էդ մարդուն Գորիսում, Սյունիքում բոլորը ճանաչում են, դա ուրիշ բան չէր կարա աներ»։

Հենց այդպես։ Իսկ մենք կարծում էինք, թե այդ Սուրիկ Խաչատրյանին են Սյունիքում բոլորը ճանաչում, եւ այդ նա այլ բան չէր կարող անել։ Բայց ոչ, բոլոր այն մարդիկ, ովքեր այսպես թե այնպես տուժում են Խաչատրյանների գերդաստանից, պարզվում է, շատ վատ համբավ ունեն, հեղինակազուրկ են եւ անհիմն փորձում են արատավորել Խաչատրյանների բարի համբավը։ Ռաֆիկ նի վ չյոմ նի վինովատ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031