Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է դպրոցներում դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի և հեռահաղորդակցության դասընթացներ

Նոյեմբեր 05,2014 13:31

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:

Վարչապետը նշել է, որ ՏՀՏ բնագավառը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ և այն գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը:

Այդ համատեքստում խորհրդակցության մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է հանրակրթական մասնագիտացված դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի և հեռահաղորդակցության դասընթացներ, վերազինել դպրոցների լաբորատորիաները բարձրակարգ սարքավորումներով, վերապատրաստել ուսուցիչներին և այլն: Ըստ ծրագրի նախաձեռնողների, դա կնպաստի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը և ՏՀՏ բնագավառը որակյալ կադրերով համալրելուն: Այդ նպատակով մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնել կապիտալ ներդրումներ:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930