Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնքան են նվիրվել, որ մի խնդիր դնեն ՌԴ-ին դեմ, կոչնչացնի Հայաստանը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2014 17:44

Այսօր ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով 2015 թվականի պետական բյուջեի նախագծին, ասաց, որ ավելի անհաջող բյուջե անհնար էր նախագծել:

Տնտեսագետը «Հայելի» ակումբում ասաց, որ այդպիսի բյուջե կարելի է նախագծել ոչ միայն 2015 թվականի համար, այլեւ` մինչեւ 3000 թվականի.«Ոչ մի ծրագրային մոտեցում չկա, հանրությանը ապակողմնորոշում են, անուններ են դնում` սոցիալական, բնակչության 1/3-րդ մասն աղքատ է, 900 հազարն աղքատ է, նույնիսկ 3 միլիոն մարդ չկա այստեղ, 1.5 միլիոն մարդ է մնացել»:

Ըստ տնտեսագետի, բյուջեի 18.6%-ն ամբողջ իշխանության պետական ապարատի պահպանության ծախսերն են, մեզ նման աղքատ երկրում ամեն մի պաշտոնյան մի քանի բջջային հեռախոս ունի, իր ու իր ընտանիքի անդամների հեռախոսներն էլ բյուջեի հաշվին է, ամեն մեկը մի թանկարժեք մեքենա է վարում:

Մանրամասն` տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ տնտեսագետ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ նկատեց, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն, որի անդամ երկրների տնտեսություններն ունեն առանձնահատկություններ, պետությունը մասնակից է տնտեսությանը, սա պետք է հաշվի առնել. «Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանն իրենց ազգային արժույթներն արժեզրկեցին: Ես, որ իմ ամբողջ կյանքում դրամի կայունացման կողմնակից եմ եղել՝ հիմա գտնում եմ, որ պետք արժեզրկել, հակառակ դեպքում մրցակցությանը չենք դիմանա: Մեր խեղճ արտադրողին ոտատակ ենք տալիս, պետք է գնանք դրամի արժեզրկմանը»: Պարոն Բոստանջյանն էլ մի ռեպլիկ արեց ` «Երկիրը թող տան վարձակալման, ամբողջ ժողովուրդն էլ արտագաղթի»:

Մանրամասն` տեսանյութում

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին էլ պարոն Բոստանջյանն ասաց, որ Հայաստանն, ըստ էության, ընտրության հնարավորություն էլ չուներ`«Մեր կամքից անկախ հայտնվեցինք Եվրասիական տնտեսական միությունում, հիմա եթե պարտադրված ու ստիպված ենք գտնվում միությունում, հնարավորինս մեր ազգային շահերը պետք է գերակա դարձնենք»:

 

Պարոն Ասատրյանի դիտարկմամբ էլ` ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսը հիացմունքի է արժանի, քանի որ մինչեւ վերջ ու ամեն գնով միությունում պայքարում է իր երկրի շահերի համար. «Հայաստանի իշխանությունները պետք է պրոհայկական դիրք ունենան: Էնքան են նվիրվել Ռուսաստանին, որ մի խնդիր դնեն Ռուսաստանին դեմ, կոչնչացնեն քեզ»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930