Լրահոս
Օրվա լրահոսը

«1915» հոգեբանական թրիլլերը շուտով   հանրությանը կներկայացվի

Հունվար 29,2015 16:37

Հունվար 28, Լոս Անջելես – Այսօր «Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող «1915» ֆիլմի մասին:  Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին:

«1915»-ը համահեղինակներ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի («Քանի դեռ ես չեմ վերացել», «Ցուրտը գալիս է գիշերը», «Ամիրա և Սեմ», «Որսորդական շունը») և միջազգային դերասանական կազմի՝  Սիմոն Աբգարյանի («Կազինո Ռոյալ», «Սպի», «Գետտ»), Անժելա Սարաֆյանի («Ներգաղթյալը», «Մթնշաղ»), Սեմ Փեյջի («Խենթ մարդ», «Ստվարաթղթե տնակը»), Նիկոլայ Կինսկու («Էոն Ֆլաքս») և Ջիմ Փիդդոքի (HBO-ի «Տոհմածառը», «Պրեստիժ») համատեղ ուժերով «1915» ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում:

Ֆիլմի շնորհանդեսը կկայանա 2015թ.-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կներկայացնի հերոսի վտանգավոր և վիճելի առաքելությունը՝ վերակենդանացնելու մոռացված դժբախտությունը: Այն առաջատար դերակատարություն կունենա այն համաշխարհային շարժման մեջ, որը միտված է լույս սփռել նախորդ դարաշրջանում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների վրա: «1915»-ի ներկայությունը Հայաստանում կապահովի կինոնկարի գործընկեր Ռազմավարական և Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոն-ը (ՌԱՀՀԿ / ACNIS):

«Մենք ակնկալում ենք, որ «1915»-ը կլինի ավելին, քան ֆիլմ, – ասել է համահեղինակ-ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, – Մենք այն նկարահանել ենք ոչ միայն իբրև գեղարվեստական գործ, այլև որպես հակահարված՝ ընդդեմ շարունակական լռության, անտարբերության և ժխտողականության, որոնք սնել են ցեղասպանության մի ամբողջ դարաշրջան»:

«1915»-ի ինքնատիպ երաժշտությունը մշակել է Գրեմմի մրցանակակիր, երաժիշտ և մարդու իրավունքների ջատագով Սերժ Թանկյանը (System Of a Down): Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ այցելե´ք www.1915themovie.com:

Լարիսա Ասլանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031