Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտնի է

Փետրվար 02,2015 21:40

Գյումրիի սպանության գործով փաստաբան Երեմ Սարգսյանն ընդգրկվել է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի եւ Եգոր Ադամյանի շահերը:

Այդ մասին Аravot.am-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728