Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին

Փետրվար 27,2015 17:43

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ միջոցառման մեկնարկը կրթօջախի հյուրերն ու համակազմը նախ ծաղիկներ են խոնարհել Ռուբեն Սևակի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ բանաստեղծի հիշատակին: Միջոցառման շրջանակում դպրոցի աշակերտների մատուցմամբ բեմականացվել են հատվածներ հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի կյանքից ու ստեղծագործական գործունեությունից: Հարկ է նշել, որ Երևանի Ռուբեն Սևակի անվան դպրոցում կազմակերպված միջոցառմամբ տրվել է կրթօջախներում նախատեսվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728