Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարիչը մտահոգված է. «Մեզ չեն ասել Ցեղասպանության թեմայով նկարներ արեք»

Մարտ 02,2015 13:55

Aravot.am-ի հետ զրույցում անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը տարակուսանք հայտնեց, որ Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով նկարիչներին չեն պատվիրել այդ թեմայով աշխատանքներ անել ու ընդհանրապես արվեստի մարդիկ համարյա ներգրավված չեն 100-ամյակի միջոցառումների հանձնաժողովում: «Նկարիչների միության հետ առանձնապես շփում չունեմ, բայց մի քանի օր առաջ զանգեցի միություն եւ ցանկացա իմանալ՝ լինելո՞ւ է ցուցահանդես Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով: Միության քարտուղարը սպառիչ պատասխան չտվեց, ասաց, որ ապրիլին է արվելու նման մի բան, բայց օրը հայտնի չէ: Չէ՞ որ մարդիկ պետք է նախապես իմանային, նկարիչներին պետք է խրախուսեին, պատվեր տային, ասեին էդ թեմաներով գործեր արեք…Հասկացանք, որ հնուց ունենք որոշ բաներ, իսկ այսօրվա՞ մասին ով պետք է մտածի»,-նեղսրտեց նկարիչը:

Նրա ձեւակերպմամբ, 1965թ., երբ Հայաստանը դեռ Խորհրդային միության կազմում էր, ու Եղեռնի մասին նոր-նոր էին խոսում, հրաշալի ցուցահանդես է կազմակերպվել, մինչդեռ այսօր ամեն ինչ բարձիթողի վիճակում է. «100-ամյակի թեմայով պետք է ամեն ինչ նախապես արվեր, որպեսզի արժանապատվությամբ ներկայանայնք աշխարհին, էլ չեմ ասում, որ այդ թեմայով ցուցահանդեսը պետք է շրջեր ամբողջ աշխարհով մեկ, հետո էլ ապրիլին գար Հայաստանում ցուցադրվեր: Մենք քնած ենք, մեր ազգային խնդիրների մասին ավելի շատ խոսում ենք, քան գործ անում: Օրինակ, անձամբ ես գործեր ունեմ Ցեղասպանության թեմայով, որոնք կուզեի ներկայացնել, դրանց թվում են «Հայաստանը», «Մարդկության կենաց ծառը», նաեւ մի տրիպտիխ՝ հատուկ այդ նպատակով արված: Չգիտեմ՝ դրանք կցուցադրվե՞ն այս միջոցառումների շրջանակներում, առայժմ ոչ ոք չի խոսում կամ ավելի ճիշտ խոսում են՝ բայց ձեւական ու իբր ազգասիրությունից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Հաղթանակ Շահումյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031