Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Ուրախների եւ հնարամիտների» ակումբը երիտասարդների համար է» (Տեսանյութ)

Մարտ 03,2015 17:01

«Գիտեք, դա նույն չափի անակնկալ էր, որքան Սերժ Սարգսյանի անկեղծությունը՝ Գագիկ Ծառուկյանի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Ձեզ համար շա՞տ անակնկալ էր մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ծաղրը իր նախկին զինակիցների, այդ թվում նաեւ Ձեր մասին: Հիշեցնենք, իր ելույթում ՀԱԿ առաջնորդը հեգնել էր ՀԱԿ-ից հեռացած ընդդիմադիրներին. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»:

«Ընդհանրապես, վերջին երկու հանրահավաքներում, Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքը վեր է ածում КВН-ի՝ անեկդոտներ պատմելով, ինչ-որ կատակներ անելով: Բայց, «Ուրախների եւ հնարամիտների» ակումբը հիմնականում երիտասարդների համար է եւ որոշակի տարիք կա, որից հետո կատակը հին է լինում եւ ծիծաղելի չի լինում»,- հավելեց մեր զրուցակիցը: Հարցին՝ չե՞ք կարծում, որ մարտի 1-ի իր վերջին ելույթով Տեր-Պետրոսյանն իր քաղաքական մահկանացուն կնքեց եւ հանգիստ կարող է վայելել իր քաղաքական թոշակառուի կարգավիճակը: «Երբ երկրորդ կամ երրորդ նախագահներն են ելույթներ ունենում, որոնք իրենց էության մեջ նյութ չեն պարունակում, այլ որոշակի բամբասանքի ժանրից են, թե իմ, թե հասարակության մոտ ինչ-որ կերպ ընկալելի ու հասկանալի է, որովհետեւ դեպքերի բերումով են իրենք նախագահ դարձել: Բայց առաջին նախագահը, Հայաստանի անկախության առաջին ընտրության, ժողովրդի իսկական քվեն վայելող, հեղինակություն ունեցող անհատականություն է եւ եթե այս կերպ պիտի շարունակի՝ կարծում եմ, ավելի ճիշտ կանի, որ ետ վերադառնա առաջին նախագահի տիտղոսին ու հարգանքին: Հակառակը՝ լավ բան չի ասում: Չնայած, էլի Լեւոն Տեր-Պետրոսյան անուն-ազգանունը մնալու է հայ պատմության ամենալավ էջերում, բայց այս վերջին տարիների գործընթացները չեն զարդարելու այդ էջերը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031