Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նրան թագավոր եմ ասել». Զոյա Թադեւոսյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասին

Ապրիլ 18,2015 19:18

«Կարեն Դեմիրճյանը միայն չէր երազում: Ի տարբերություն մնացածի եւ մեզ, նա ստեղծում էր: Նրա ստեղծած Հայաստանը, պատկերացրեք, քանդում են, քանդում ու մեծ եկամուտներով դեռ չեն կարողանում վերջնական քանդել: Դեռ չի սպառվում այն հարստությունը, որ ստեղծեց Կարեն Դեմիրճյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի 83-ամյակին Պանթեոն այցելած ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ այսպիսի՞ Հայաստան էր երազում Կարեն Դեմիրճյանը:

Զոյա Թադեւոսյանը հպարտ է, որ ճանաչել է Կարեն Դեմիրճյանին. «Ես ինձ գիտեք ինչ լավ եմ զգում, երբ մտածում եմ, որ ես նրան տեսել եմ, ես եղել եմ նրա ժամանակ քաղաքացի, ես նրան թագավոր եմ ասել: Մեր ընտանիքում էլ նրան ասում էինք՝ թագավորը, որովհետեւ նա իրականում էլ իրեն թագավորի նման էր պահում: Նա մանրախնդիր չէր,  գրագետ էր, զարգացած էր, պետության մասին մտածող էր, պետական մտածողություն ուներ եւ դա սրսկում էր բոլորի մեջ: Նա պատասխանատվություն ուներ, կարգապահ էր: Սրանք հատկանիշներ են, որոնք պետությունը կանգնեցնելու ամենակարեւոր հիմքերն են, հիմնային քարերն են, ապառաժներն են: Չկա դա, չկա պետություն: Հիմա տեսեք ինչ ունենք՝ անպատասխանատու իշխանությունների թեթեւ ձեռքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930