Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակո Սահակյանը ապրիլի 24-ին Հայաստան չի եկել, որ Զանգակատան բացումն անի»

Ապրիլ 27,2015 17:39
Bako Sahakyan

Արցախի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Հրանտ Մելքումյանի համոզմամբ, մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններին վերընտրվելու են պատգամավորի մանդատ մշտական ունեցող անձինք:

«Ընտրություններով ոչ մի բան չի փոխվելու: Մշտական մանդատ ունեցող պատգամավորները կվերընտրվեն, ոչ մի բան չի փոխվի, սենց էլ կգնա: Մեզ մոտ հատուկ մարդիկ կան, որ մշտական մանդատ ունեն 20-25 տարով», – ասաց  Հրանտ Մելքումյանը՝ ակնարկելով իշխանական կուսակցության պատգամավորներին:

Նա դժգոհեց, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում բախվել են իշխանական լծակներին. «Վարչական ռեսուրսների օգտագործումը չափից դուրս է:  Հայաստանում երեւի էդ ձեւի չի լինում, ինչքան էստեղ:  Գնում ենք գյուղ, գյուղապետը փակում է գյուղը , ժողովուրդը հավաքվում է, հատուկ մարդիկ կան, որ խոչընդոտում են, չեն թողնում 50-60 մարդուց ավելի գան»:

Ընտրակաշառքի լուրերն էլ, ըստ նրա, ժողովրդի մեջ է շրջանառվում, բայց ինքը փաստեր չունի:

Hrant-Melqumyan

Մեր հարցին, թե իր կարծիքով Բակո Սահակյանը ինչո՞ւ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված  միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան չեկավ, պարոն Մելքումյանն ասաց՝ Բակո Սահակյանից հարցնենք. «Ո՞վ եկավ որ, երկու նախագահ չեկա՞վ («Առավոտի» կողմից հիշեցնենք, որ իրականում եկել են չորս նախագահներ.-խմբ): Մի Օլանդ եկավ Եվրոպայից էլի.. Եվրոպան էլ, Ամերիկան էլ հայ ժողովրդի վրա թքած ունեն, մինչեւ հիմա չե՞նք հասկացել, նրանք մշտական բարեկամ, ընկեր  չունեն, նրանցը շահն է»:

Մեր հարցին, թե այնուամենայնիվ՝ Բակո Սահակյանն ինչո՞ւ չեկավ, ասաց. «Եղեռնի զոհվածների համար այստեղ Զանգակատուն ենք կառուցել, բացումն էր, դրա համար երեւի չի եկել, որ այստեղ բացումը կատարի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930