Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժգին մրրիկը մեքենան օդ է հանել, վիրավորվել է երեք հովիվ. NEWS.am

Մայիս 25,2015 19:01

Մայիսի 23-ին ՀՀ Կոտայքի մարզում մոլեգնած մրրիկից 3 հովիվ է վիրավորվել։ Տղամարդիկ բլրի գագաթին անասուններ արածեցնելիս նկատել են մոտեցող ոլորապտույտ քամին։ Մրրիկը հասել է տղամարդկանց այն պահին,  երբ նրանք նստել են մեքենան եւ օդ բարձրացնելով մեքենան՝ նետել է ցած։

Դրա հետեւանքով հովիվներից երկուսը դուրս են նետվել մեքենայից, իսկ երրորդ հովիվը մեքենայով գլորվել է բլրից ցած։ Նրանք բոլորը տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին հիվանդանոցից, տղամարդիկ Գեղաշեն գյուղի բնակիչներ են։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031