Լրահոս
Օրվա լրահոսը

Այվազյանը՝ վարչապետին. «Թույլ մի տվեք, պղնձի, ոսկու եւ մոլիբդենի խտանյութը երկրից հանել»

Հունիս 30,2015 12:52

«Մենք գտնվում ենք մի շատ ավելի բարդ իրավիճակում, քան 2008-09 թվականներին էր: Մեզ պետք են անհապաղ քայլեր», այսօր «Տնտեսական օրակարգ» ֆորումի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նրա համոզմամբ՝ լուծման լավագույն ուղիներից մեկը ստեղծել ֆինանսական մեկ ֆոնդ՝ մասնավորի եւ ներդրողների կողմից ներդրվող գումարների հաշվին, որոնց միջոցները կուղղվեն առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը:

Երկրորդը՝ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության հարցն է: Նա դիմելով վարչապետին, ասաց՝ «Ներգրավեք լավագույն մասնագետներին, որպեսզի կարողանան ներդրողների հետ ուղիղ կապ ունենան», քանի որ կարեւորագույն խնդիրներից մեկը, ըստ նրա, հանդիսանում է արագությունը: Այդ հարցում նա օրինակ բերեց Վրաստանին:

Ապա առաջարկեց հարեւան երկրների պես թույլ չտալ պղնձի, մոլիբդենի եւ ոսկու խտանյութը արտահանել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930