Լրահոս
Օրվա լրահոսը

 Ծառայողական խորհրդակցություն ՊԲ շտաբում

Հունիս 30,2015 17:19

Հունիսի 30-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերն ու միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊԲ հրամանատարի պաշտոնի հանձնման և ընդունման աշխատանքների արդյունքներով ենթակա բաժիններում և ծառայություններում արձանագրված վիճակը, անդրադարձ է կատարվել 2015թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված գործընթացներին և ծառայություններում առկա պրոբլեմային խնդիրներին:

Օրակարգային հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, համակողմանի վերլուծականներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի հիմնական բաժինների պետերը:

Ծառայողական խորհրդակցությունն ամփոփել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է պաշտոնի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքներով արձանագրված թերացումների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվելիք գործընթացների վրա, իսկ այնուհետև մի շարք հանձնարարականներ տվել բանակի պատրաստության պլանով նախատեսվող միջոցառումներն ըստ ժամանակացույցի և որակով կազմակերպելու վերաբերյալ:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930