Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Պրահայի 13-րդ ﬕջազգային Քվադրինալեին

Հուլիս 06,2015 16:36

Պրահայի 13-րդ ﬕջազգային Քվադրինալեին (հունիսի 18-28) շուրջ 70 մասնակից երկրների կողքին Հայաստանը ներկայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով: Հայկական տարածքը տասնօրյա ցուցադրությունների ընթացքում լեփլեցուն էր օտարերկրյա հազարավոր այցելուներով: Ըստ Պրահայի Քվադրինալեի պաշտոնական տվյալների, միջոցառման շրջանակներում շուրջ 180 հազար այցելու էր գրանցվել:

Հայոց Ցեղասպանության թեման հուզեց օտարերկրյա հանդիսատեսին՝ անկախ նրանց տարիքային, ազգային և կրոնական պատկանելությունից: Տպավորված հանդիսատեսը հեռանում էր արցունքները աչքերին կիսելով իրենց հույզերը կազմակերպիչների հետ:

Հիմնական ցուցադրությունից զատ, «Հայկական օր» միջոցառման շրջանակում օտարերկրյա հանդիսատեսին ներկայացվեց Հայաստանում բնակվող Հայոց Ցեղասպանության վերապրածների կյանքի պատմությունները: Միջոցառման պատվավոր հյուր` Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան  Տիգրան Սեյրանյանը խոսելով Ցեղասպանության վերապրածների մասին, նշեց նաև իր ցեղասպանություն վերապրած սերունդ լինելու փաստը։

eiva_2

Հայկական տարածքում տեղադրված տպավորությունների գրքում հարյուրավոր արձագանքների կողքին աչքի ընկան ազգությամբ թուրք հանդիսատեսի գրառումները. «Սիրով Թուքիայից», «Ողջույն Թուքիայից», «Շատ գեղեցիկ է, շնորհակալություն», «Ներողություն» և այլն:

«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային հիմքը՝ հայ ազգին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի ﬕսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողﬕց արված «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» վավերագրական լուսանկարի պատմությունն էր: Ցուցադրվող ինստալյացիան իր մեջ ներառում էր երեխաների անավարտ խաղի մանիֆեստ դարձած վիդեոարտը և ինստալյացիայի խորհդանշական մաս կազմող առարկաները՝ առաստաղից կախված և կանացի ընդերք հիշեցնող կարկուտները, տիկնիկների քարացած հայացքները, չորացած հողով լի մետաղյա ամանները, փայտե ձին, պատերի ձեռագիր գրվածքները և այլն:

Նախագծի հեղինակ-արվեստագետներն են՝ բեմանկարիչ-համադրողներ Նելլի Բարսեղյանը, Լիլիթ Ստեփանյանը, լուսանկարիչ-ռեժիսոր Վահան Ստեփանյանը, երաժիշտ-կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: Նախագծի համակարգող՝ Լիա Մխիթարյան:

Նախագիծը իրականացվել է «Էյվա» արվեստների հիﬓադրաﬕ նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիﬓադրաﬕ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ﬕջոցառուﬓերի տնօրինության աջակցությամբ:

Մամլո Հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031