Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանն ընդունել է ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հուլիս 07,2015 18:35

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Նատալյա  Վուտովային:

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է  տիկին Վուտովային նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի  լուծել մեր երկրի, մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպայի խորհրդի նոր գործողությունների ծրագիրը,  որի հիման վրա  Եվրոպայի խորհուրդը առաջիկա 3 տարիների ընթացքում պատրաստվում է աշխատել ՀՀ կառավարության հետ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրում  ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավվածությանը, նախարարության գործունեությանը:

Քանի որ  2001 թվականին  Հայաստանը միացել է սոցիալական խարտիային, ԵԽ գրասենյակի ղեկավարը հույս է  հայտնել,  որ գործողությունների ծրագրում առավել ուշադրություն կդարձվի սոցիալական այն իրավունքներին, որոնք միտված կլինեն երկրում բարեփոխումների իրականացմանը:

«Մեր աշխատանքային օրենսգրքի վերջին   փոփոխություններով շուրջ մեկ տասնյակ խնդիրների լուծում տվեցինք՝ կապված սոցիալական խարտիայի անհամապատասխանությունների հետ, որոնք նախկինում արձանագրվել էին հանձնաժողովների կողմից: Վստահ եմ՝ այս գործընթացը շարունակական է լինելու»,-նշել է  նախարարը:

Հանդիպման ավարտին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը համատեղ աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու նպատակով սերտ համագործակցության պատրաստակամություն է  հայտնել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031