Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմանդոս». «Մենք ստեղ չենք եկել կապիկություն անելու»

Հուլիս 07,2015 21:45

Տարածվել էր, որ Ազատության հրապարակում հուլիսի 7-ին տեղի է ունենալու հանրային քննարկում, սակայն այդ հանրային քննարկումը տեղի չունեցավ: Փոխարենը՝ «Կոմանդոս» թիմի անդամները լրատվամիջոցներին փոխանցեցին իրենց հայտարարությունը:

«Մենք ստեղ չենք եկել կապիկություն անելու, մենք եկել ենք իրոքից պայքարենք: 10 հազար դրամով ոչ ոք էլ չի աշխատում ստեղ: Իսկ էդ «Կոմանդոս» թիմը, որ ստեղծվել է հատուկ էդ կռիսներից թաքնված ստեղծվել է, որ գոնե էսքանս ենք մնացել մաքուր: Մեզ ոչ ոք չի ղեկավարում, ոչ մեկ՝ ոչ մի կուսակցություն, ոչ մի չգիտեմ ինչ-որ մի հատ լիդեր, ինչ-որ մի բան: Ոչ ոք մեզ չի ղեկավարում: Ու թո՛ղ սաղ աշխարհը իմանա, որ այ սենց իրենց շախմատային քայլերով  այնքան ջահել երիտասարդների դուխ են կոտրում, բայց էլի մենք պայքարելու ենք: Ուղղակի խնդրում ենք ձեզ՝ էդ ձեր շախմատի ծրագիրը մեր կողմով անցկացրեք, էդքան մի բան»,- ասաց Ռաֆայել Ավետիսյանը:

Նախաձեռնության անդամ Պետրոս Ավանյանը հավելեց. «Այստեղ մեր, ձեր չկա: Մենք բոլորս այստեղ եկել ենք սոցիալ-տնտեսական վիճակից դուրս գալու համար ու ասել ոչ հոսանքի թանկացմանը, որ չեղարկվի էդ հոսանքը»:

Վերջում Ռաֆայել Ավետիսյանը հավելեց. «Ուղղակի ամոթ է, էլի: Եթե սենց պիտի մի հատ ուժ կորցնեք էդ ձեր կռիսական խոդով, կորցրեք: Ոմանք արդեն հասկացան, կորցրեք, աստված ձեզ հետ»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հայերենը նման ձեւով աղավաղողները չեն կարող մաքուր ուժ լինել; Աստվածաշնչում գրված է` Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ` ԲԱՌԸ: Ուրեմն` բառից հզոր բան չկա: Բառը աղավաղողը ազնիվ նպատակ չի կարող ունենալ: Ազնիվ լինել չի կարող:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031