Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքի պատմությունը հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է. Արմեն Սարգսյան

Մայիս 22,2023 17:34

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, կդառնար 84 տարեկան:

Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև, նախ և առաջ, ազնիվ մտավորական և պարզ մարդ:

Արցախի հերոսի կյանքի պատմությունը հայրենիքին նվիրվելու, հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է:

Մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031