Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեինկարնացիա»-ի մասին ամեն ինչ՝ բջջային հավելվածի միջոցով

Հուլիս 24,2015 21:39

«Ռեինկարնացիա» խմբին վերաբերող բոլոր նորություններն այսուհետև հասանելի կլինեն նաև բջջային հավելվածի միջոցով, քանի որ Հայաստանում առաջին անգամ երաժշտական խմբին նվիրված բջջային հավելված է ստեղծվել:

Խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանի փոխանցմամբ՝ նման հավելված ունենալու գաղափարը դեռևս երկու տարի առաջ է ծնվել, սակայն այն հնարավոր է եղել կյանքի կոչել այս տարի:

Ա. Սուջյանի տեղեկացմամբ՝ հավելվածը նախատեսված է Android և IOS համակարգերով աշխատող հեռախոսների համար:

Soloist of 'Reincarnation' band Roland Gasparyan, producer Aram Sujyan and author of a new mobile app. Misak Baghdasaryan gave a press conference in House of Reincarnation club

Խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն ասում է, որ նմանատիպ հավելվածները լայն տարածում ունեն Արևմուտքում, սակայն «Ռեինկարնացիա»-ի հավելվածը Հայաստանում առաջինն է իր տեսակով, և խմբի գործունեության մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ողջ աշխարհով մեկ: «Միշտ հարց է առաջանում, թե ինչպես կարելի է ավելի հեշտ, հարմար և անվճար հասցնել տեղեկատվությունը խմբի մասին: Կարծում եմ՝ սա լավ տարբերակ է»,- ասում է խմբի մենակատարը:

«Ցանկացողներն այս հավելվածով կարող են մշտապես ծանոթանալ «Ռեինկարնացիա»-ին վերաբերող նորություններին, լսել խմբի նոր երգերը, դիտել տեսահոլովակները, ծանոթանալ առաջիկա համերգներին և միջոցառումներին, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել խմբի համերգներին, որոնց ինչ-ինչ պատճառներով ֆիզիկապես չեն կարողացել ներկա գտնվել: Այն կներառի նաև համացանցային ռադիոկայան, որով կհեռարձակվեն խմբի ինչպես նոր, այնպես էլ հին երգերը, որոնք Ռոլանդը կցանկանա եթերում հնչեցնել»,- տեղեկացնում է խմբի պրոդյուսերը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031