Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդվարդ Նալբանդյանն ու ՀԱԿ-ի առանձին գործիչներ ոչնչով չեն տարբերվում՝ ամեն ինչ հանուն ՌԴ-ի». Արարատ Զուրաբյան

Սեպտեմբեր 29,2015 23:02

Կարծում եմ, որ «ոչ»-ի գործընթացներով հնարավոր չէ հասնել կոնկրետ հաջողության

Aravot.am-ը ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ժողովրդին դուրս է բերելու հրապարակ՝ Սահմանադրական բարեփոխումների դեմ: Արդեն ձեւավորվել է «ոչ»-ի ճակատ, որը սպառնում է գործընթացը վերածել իշխանափոխության: Դուք ի՞նչ կարծիք ունեք, կա՞ ներուժ համախմբման եւ իշխանափոխության:

Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Իհարկե, կուզենայի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակ, երբ այդ ներուժը առկա էր Հայաստանում, օգտագործեր՝ փոփոխությունների հասնելու համար: Ցավոք սրտի, այդ ներուժը վատնվել է այդ ժամանակաշրջանում: Ցավում եմ դրա համար: Չեմ տեսնում եւ կարծում եմ, որ «ոչ»-ի գործընթացներով հնարավոր չէ հասնել կոնկրետ հաջողության:

Ի՞նչ է նշանակում «ոչ»-ի գործընթաց, ասենք, ի՞նչն են մերժում մարդիկ: Իմ բազմաթիվ ընկերներ, ասենք, նախկին ընկերներ, որ այսօր Հայ ազգային կոնգրեսում են, տարիներ շարունակ քաղաքական քննարկումների են մասնակցել ինձ հետ միասին, որտեղ կուրծքը ծեծելով պաշտպանել են պառլամենտական կառավարման համակարգը, խոսել են դրա մասին: Միջազգային տարաբնույթ կառույցներ են այսօր ներկայացնում: Երբ գնում են արտասահման, խոսում են քաղաքակրթական այլ արժեքներից, եւ այլն, գալիս են այստեղ, չգիտես ինչու, մի օր չի լինի, որ մի երեւույթի դեմ խոսեն, որտեղ հանկարծ կարող է ռուսական շահերին, ասենք, վնասեն: Օրինակ, Էդվարդ Նալբանդյանն ու ՀԱԿ-ի առանձին գործիչներ այս հարցում իրարից ոչնչով չեն տարբերվում. ամեն ինչ՝ հանուն Ռուսաստանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930