Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենանաները արգելափակվել են ձնակույտում

Հունվար 24,2016 22:11

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հունվարի 24-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի «Կարմիր» ակումբի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի «Կարմիր» ակումբի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 51 SC 051 պ/հ և «Lexus RX» մակնիշի 34OV053 պ/հ ավտոմեքենաները (3 ուղևոր):

***

Հունվարի 24-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք մարզպետարանի ետնամասում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքին հարակից տարածքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Honda CRV» մակնիշի 34 OZ 921 պ/հ և «Mitsubishi Pajero io» մակնիշի 34 NP 708 պ/հ ավտոմեքենաները (2 ուղևոր):

***

Հունվարի 24-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» հյուրանոցից դեպի մոտակա սարը տանող ճանապարհին ձնագնացը արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հատուկ տեխնիկայի միջոցով «Буран Бомбардир» մակնիշի ձնագնացը դուրս է բերվել արգելափակումից:

***
Հունվարի 24-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքիՇահումյան փողոցի թիվ 380 տանը մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկիարարներն արգելափակումից դուրս են բերել «УАЗ» մակնիշի 34 LO 017 ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031