Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելափակվել են ձնակույտում

Հունվար 02,2017 13:55

Հունվարի 2-ին, ժամը 05.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 020UL64 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 05.09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes sprinter» մակնիշի 32 TT 888 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցին մոտակա հյուրանոց տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արմենակյան փողոցի սկզբնամասում:

Փրկարարները ԲՄՎ մակնիշի 47 RV 777 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 2-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին Նիվա մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 35 AR 206 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 00.07-ին տեղեկություն է ստացվել որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի 03 OO 399 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր)։

***

Հունվարի 2-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր նորքի 1-ին զանգվածում՝ Ավետիս մթերային խանութի մոտակայքում գտնվող ձորակում, Էրո պլյուս տաքսի ծառայությանը պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացու ավտոմեքենան արգելափակվել է Ջուղայի փողոցի թիվ 21/3 շենքի մոտակայքում գտնվող ձորակում:

 

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031