Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդաշարը նպաստեց քարոզարշավի որակի բարձրացմանը

Փետրվար 08,2016 22:03

«Ով ով, կամ որ հեռուստատեսությունը՝ ինչպես, բայց Հանրային հեռուստատեսությունը ընդգծված, ամեն կերպ, ամենուրեք, համատարած փորձում էր ներկայացնել նաեւ ընդդիմության դիրքորոշումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հասարակությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ-ը, հրապարակել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Կազմակերպությունը զեկույցում անդրադարձել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ հանրային հեռուստատեսությամբ հաղորդմանը՝ նշելով, որ թեեւ նմանատիպ պրակտիկան արգելված չէ օրենքով, այն ստեղծել է շահերի բախման ընկալում եւ կասկածի տակ է դրել Հանրային հեռուստաալիքի անկողմնակալությունը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ նույնիսկ հանրապետականների շրջանում երբեմն դժգոհություն է եղել, որ այդ հաղորդման ընթացքում իրենց դիրքորոշումները ցցուն չէին ներկայացվում, որքան դրա դեմ հանդես եկողներին:

«Արմեն Աշոտյանը, անշուշտ, Հանրապետական կուսակցության Հանրապետական հայտնի դեմքերից մեկն է, բայց չէ՞ որ իր հեռուստածրագրում նա օգտագործում է թե՛ դեմին եւ թե՛ կողմին, ընդ որում՝ մի հոգի էլ չեզոք դիրքերից հանդես եկող գործչի: Ընդհակառակը՝ նա փորձում էր հանրությանը ավելի հասկանալի դարձնել իր հարցադրումներով, այդ թվում՝ նաեւ սուր հարցադրումներով, միգուցե դեմ էին ուղղված կամ այո-ի էին ուղղված, բայց սուր հարցադրումներով փորձում էր հանրությանը ընկալելի դարձնել կողմերի դիրքորոշումները»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանը նկատեց, որ Արմեն Աշոտյանը մասնակցում է նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին. «Ընդ որում, կարծեմ՝ եթեր գնաց քարոզարշավի ընթացքում, դե եկե՛ք «Արմենիա» հեռուստաընկերությանն էլ մեղադրեք, որ այդ ծրագիրը հեռարձակել է: Իսկապես, սա մի քիչ չափազանցված է: Իրականում, դե ֆակտո այդ «Եռանկյունի»  հաղորդաշարը նպաստեց քարոզարշավի որակի, բովանդակության բարձրացմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Խսրովն ասաց՝ քարոզն էլ հանրաքվեն էլ շատ որակով են էլել, ժողովուրդը չի ընկալել!
    Դաշնակն ասաց՝ իշխանությունը հեղինակազրկված ա, դրա համար ուզում ենք մաս կազմել!
    Գալուստն ասաց՝ քաղաքական ամբիոնը սխալ ա քաղականացնել!
    Աղոթքն ասում է՝ զօրը ասիմ եւ զօրը թողնիմ: Հա՜, մեծն Պարոնյանը՝ – ,,Հառա՜ջ,, կպոռանք, հետ-հետ կվազանք!

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29