Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ լուսապատկերային թատրոնի հիմնումը ձգձգվում է. հովանավոր չկա

Մարտ 19,2016 19:50

«Առավոտ»-ն ավելի վաղ գրել էր, որ «Երեւան» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Լեւոն Իվանյանը ցանկանում է հիմնել Հայաստանում միակ լուսապատկերային թատրոնը: Ռեժիսորի խոսքով` այդպիսի թատրոն անգամ ԱՊՀ երկրներում չկա:

скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Որպես օրինակ Իվանյանն ասաց, որ լուսապատկերային թատրոնում կարելի է ցուցադրել ամերիկյան «Հաբբլ» աստղադիտակի` վերջին տարիներին արված լուսանկարները եւ տեսանյութերը. «3D անիմացիոն մեթոդներով ցուցադրվելու դեպքում հանդիսատեսը «հայտնվում» է տիեզերքում: Դա իրականության եւ ֆանտաստիկայի միաձուլում է: Նախատեսում ենք ցուցադրել նաեւ BBC-ի ուսումնաճանաչողական ֆիլմերը: Մեր դահլիճի(տես` լուսանկարներում) էկրանն այնքան մեծ է, որ հանդիսատեսն իրեն «զգում» է պատկերի մեջ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Իվանյանը:

Նրա փոխանցմամբ` թատրոնի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն հովանավոր ունենալու դեպքում այդ եզակի նախաձեռնությունը շատ ավելի արագ կյանքի կկոչվի: «Մոտ 300.000 դոլար արժե նման թատրոնի տեխնիկական հագեցվածություն ապահովելը»,-տեղեկացրեց ռեժիսորը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031