Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հովհաննիսյանը՝ չարամիտ մարդկանց մասին (Տեսանյութ)

Մայիս 24,2016 16:33

Մայիսի 24-ին Մատենադարանում լրագրողներից մեկը անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում իր առաջին գրքից արված ու այլ համատեքստում շրջանառվող այն մեջբերմանը, թե իբր Ադրբեջանը իրավական հիմքեր ունի Արցախի հանդեպ:

«Բացարձակապես սուտ է…Այդ գլուխը իմ գրքի առաջին հատորում է: Ես ներկայացրել եմ առճակատման հիմքերը, բացատրել եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի հետ սահմանային վեճերի հիմքերը, վրացիների եւ ադրբեջանցիների նկրտումներն ու պնդումները, նաեւ հայկական կողմի տեսակետը եւ այն, որ Արցախի ժողովուրդը չպետք է ենթարկվի ադրբեջանական իշխանություններին»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Նա չարամիտ որակեց այն մարդկանց, որոնք համատեքստից կտրված շահարկում են իր գրքի մեկ ու կես նախադասությունը:

«Իբրեւ պատմաբան՝ ես պարտավոր եմ   ցույց տալու, եթե վեճ կա,ապա ինչպիսին են այդ վեճի հիմքերը: Եվ այն մարդիկ, որոնք կըսեն, որ ես Ադրբեջանի կողմը բռնած եմ, բացարձակապես սուտ է… Ես լայնամիտ եմ, թույլ կտամ, որ արտահայտեն իրենց տեսակետները: Այն  մարդիկ, որոնք այս թեմայով կշարունակեն, ունին ուրիշ նպատակներ, չեմ կարող  ասել՝ անձնակա՞ն նպատակ է, թե ի՞նչ նպատակ է, գուցե  ոմանք իմ ազգանունս չեն հավանում, բայց դուք բացարձակապես մի հավատաք, թե ինչ կասեն»,-ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031