Լրահոս
Օրվա լրահոսը

Այն լուսավոր հետքը, որ նա հեռանալով թողնում է բյուրավոր մեր հայրենակիցների, այդ թվում և՝ իմ հիշողության մեջ, նրա անցած գիտական լուսավոր ու լուսավորչական ճանապարհի խոր արտացոլանքն է․ Արմեն Սարգսյան

Հուլիս 12,2023 12:46

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

«Խորին ցավակցություններս եմ հայտնում մեր ժամանակների անվանի հայերից մեկի՝ հայտնի պատմաբան Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

Այն լուսավոր հետքը, որ նա հեռանալով թողնում է բյուրավոր մեր հայրենակիցների, այդ թվում և՝ իմ հիշողության մեջ, նրա անցած գիտական լուսավոր ու լուսավորչական ճանապարհի խոր արտացոլանքն է։

Այդ ճանապարհի առանցքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն ու հայագիտությունն էին։ Սակայն Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԱՄՆ Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական աշխարհայացքի ընդգրկումը շատ ավելի լայն էր:

Նա իր ողջ կյանքը նվիրել է մեր պատմական հիշողության պահպանմանը և ամեն կերպ ձգտում էր այդ հիշողությունը հասանելի ու հասկանալի դարձնել այսօրվա ժամանակին ու ժամանակակից մարդկությանը։

Մեծ ցավ եմ ապրում հայկական Սփյուռքի, հայ պատմագիտության կրած այս հսկա կորստի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31