Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ զինվորները հերոսներ են». Պատմում է Հադրութից վերադարձած Մրազ Կալոյանը

Մայիս 25,2016 17:03

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները, եզդի երկրապահներն այսօր վստահեցրին, որ եզդիական համայնքը կանգնած է հայ ազգի կողքին և պատրաստ է մինչև վերջ կռվելու թշնամու դեմ:

«Հայաստանի իշխանությունները, հայ ժողովուրդը միշտ լավ են վերաբերվել եզդիներին: Հայաստանն այն երկրներից է, որ եզդիներին օրինական կարգով համարում է ազգային փոքրամասնություն, ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները սեփական մշակույթը, ավանդույթները պահպանելու, զարգացնելու համար: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են, ինչպե՞ս կարող ենք մենք դա մոռանալ: Մենք պատրաստ ենք լինել եղբայր հայերի կողքին, պայքարել թշնամու դեմ»,­- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Արցախյան քառօրյա պատերազմին Հայաստանի եզդի համայնքը կորցրեց 5 զինվոր, բայց Հայաստանի եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ, երկրապահ Բրո Հասանյանի համար հայրենիքի համար տված կյանքն անմահություն է. «Մեր ամեն մի զինվորի կյանքի դիմաց մենք պարտավոր ենք թշնամուց վերցնել 100­-ից 1000 կյանք: Եվ այդպես էլ կա: Մեր սահմանին կանգնած զինվորները ճիշտ կողմնորոշվեցին և արժանի հակահարված տվեցին թշնամուն, նրանց մեջ խոսեց պապերի արյունը: Այսօր մենք հաղթանակած զինվորներ ունենք, հաղթանակած բանակ»:

Երկրապահներ Համլետ Թամոյանն ու Մրազ Կալոյանն էլ նոր են վերադարձել Արցախից, պատմեցին սահմանին կանգնած զինվորների հերոսությունները. «Եթե թշնամին գաղտնի հարձակվեց մեզ վրա, ապա մենք օրը ցերեկով նրանց ետ վռնդեցինք: Ես շատ ուրախ եմ, որ ունենք բանակ, որը կարողանում է պաշտպանել իր հայրենի հողը: Այս օրերին բարեբախտաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»:

Երկրապահ Մրազ Կալոյանը քառօրյա պատերազմում, ինչպես 90-ականներին, կռվել է Հադրութում. «Ես ձեզ վստահեցնում եմ, մեր զինվորները շատ հզոր են, աշխարհում այդպիսի զինվորներ չկան: 25 տարի խրամատում պայքարում են իրենց ազատության, անկախության համար` պաշտպանելով հայրենի հողը: Ես կցանկանայի անդրադառնալ նաև սնունդի հետ կապված խոսակցություններին: Վստահաբար կարող եմ ասել, որ սնունդը ծով է եղել, նույնիսկ եղածը չենք հասցրել ուտել: Հագուստի մասին էլ չեմ խոսում: Ամեն ինչ կարգին է եղել, հայ ժողովուրդը թող հանգիստ լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031