Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ ենք Ազիզ Թամոյանին ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար. Արայիկ Հարությունյան

Հունվար 03,2021 11:20

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Խորը ցավով տեղեկացա Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վախճանի մասին: Նա մեծ վաստակ ունի եզդի ու հայ ժողովուրդների ներդաշնակ համակեցության ու բարձր բարեկամության ապահովման գործում՝ իրեն դրսևորելով որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ ու պատասխանատու քաղաքացի:

Տակավին երեք ամիս առաջ ընդունել էի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, որը այցելել էր Արցախ միանալու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար:

Արցախի Հանրապետության քաղաքացիների ու անձամբ իմ անունից փոխանցում եմ մեր սրտանց ցավակցությունները Ազիզ Թամոյանի հարազատներին ու եզդի ժողովրդին՝ այս ծանր կորստի առթիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031