Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատի հրամանատարը Տիտալ Սլոյանն է

Փետրվար 24,2021 09:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին սահման հերթափոխի կմեկնի հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը: Արմավիր քաղաքից մոտ 40 կամավորներից կազմված ջոկատի հրամանատարը վերջերս Արցախի նախագահի հրամանով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանն է:

Խդր Հաջոյանի խոսքով` հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը իր հետ կտանի նաև Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը:

Գաղափարը՝ «Մալա Էզդիա» – եզդիների տուն նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանի և Տիգրան Մեծ ՌՄՀՎ հիմնադիր տնօրեն գնդապետ Կորյուն Ղումաշյանի։

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: