Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդը, որը հայտնի դարձավ զորամասի պատերին ազգային հերոսներին պատկերելով

Մայիս 29,2016 22:03

Մոնթե Մելքոնյան, Թաթուլ Կրպեյան, Վազգեն Սարգսյան, Դուշման Վարդան… անուններ, որոնց դիմանկարները գրաֆիտի է արել 20-ամյա Արթուր Ավագյանը. մի երիտասարդ, ում հետ ծանոթանալու պահից հասկացա՝ նա յուրահատուկ նկարիչ է։

Չնայած համեստորեն իրեն նկարիչ չի համարում, բայց աշխատանքները տեսնելուց հետո վստահ կարելի է ասել՝ նա և՛ տաղանդավոր է, և՛ նրբանկատ, և՛ աշխատասեր։12077439_577276322448355_1675795346_n

Ստեղծագործելիս սիրում է երաժշտություն լսել. «Տարբեր երգեր եմ լսում՝ ըստ տրամադրության, բայց հիմնականում նախընտրում եմ ռոք լսել», – ասում է նա։

Առաջին գրաֆիտի աշխատանքն Արթուրն արել է զորամասի պատին՝ նկարելով Նժդեհին, այնուհետև մեկը մյուսի հետևից նոր գործեր, նոր մտքեր ու իրականացումներ. «Առաջին անգամը ռիսկային էր,- ասում է , – առաջարկեցի հրամանատարությանը, համաձայնեցին ու փորձեցի նկարել, լավ ստացվեց ու այդպես շարունակական եղավ»։12421517_577275415781779_185670405_n12443080_577280189114635_313184599_n

Արթուրի հայրենասիրության մասին խոսում են ոչ միայն աշխատանքները, այլ նաև ծառայության ընթացքում հրամանատարության կողմից ուղարկվող բազմաթիվ շնորհակալական նամակները․«Դրանցից միայն մեկն եմ իմացել, որ ուղարկել են, բայց ճիշտն ասած այնքան էլ չէի հավատում, քանի որ չիրականացող խոստումներ շատ էինք լսում, կարծում էի հերթականն է, բայց փաստորեն ճիշտ է եղել», – (ժպտում է, – հեղ․)

Ծառայությունը հաջողությամբ ավարտելուց հետո որոշել է շարունակել ուսումը Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում։ Այժմ ուսանող է, ուսմանը զուգահեռ աշխատում է, ինչպես նաև նոր լեզուներ ուսումնասիրում։12443255_577275722448415_922672457_n 12516430_577278742448113_460313628_n

Երբ Արթուրին հարցրեցի ապագայի մասին՝ մի պահ լռեց, հետո ավելացրեց. «Ես չեմ սիրում խոսել ապագայի մասին, որովհետև չեմ պլանավորում ու չեմ էլ պատկերացնում՝ ինչ կարող է լինել ինձ հետ վաղը»։12596187_577280129114641_739177093_n12674330_577278989114755_397936744_n (1)12899838_577275272448460_1743848473_n

 

Տիգրանուհի ԹԱՍԼԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031