Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Քոչարյանը նախանձ մարդ է. մեզ էլ պիտի էդ հնարքները սովորեցներ». (Տեսանյութ)

Հունիս 08,2016 22:02

Վահան Բադասյանին հանդիպեցի Հադրութի արտերում. «Հաց արտադրելը ստրատեգիական նշանակություն ունի: Մենք այս հողերն այսպես պետք է պահենք: Սա էլ է պաշտպանության ձև»,- համոզված է նախկին հրամանատարը:

Զրուցեցինք տարբեր հարցերի շուրջ: Խաղաղությունը փխրուն է և խաբուսիկ, բայց ավելի մտահոգողը, Վահան Բադասյանի խոսքով, ներքին տականքն է, որն օր ու արև չի տալիս ո՛չ գյուղացուն, ո՛չ զինվորին, և ընտրությունից ընտրություն, վերարտադրման նպատակով, նորից հարթակ են դուրս գալիս կեղծ փրկիչները, ներկա ու նախկին նախագահները, նախարարները:

Սամվել Բաբայանի վերադարձի մասին արձագանքեց, թե՝ բարով է եկել, թող հին ու նոր բոլոր պաշտոնյաները վերադառնան Արցախ, իրենց իսկ ստեղծած պայմաններով, որպես հասարակ քաղաքացիներ, փորձեն ապրել.

«Թե չէ՝ ստացվում է այնպես, որ ինչ-որ ժամանակահատված ղեկավարում են ու գնում այլ տեղ ապրելու: Թող իրենց երեխաները ևս գան՝ իրենց հայրերի ստեղծած բարքերով ապրելու»:

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծն էլ, ըստ Բադասյանի, այդ բարքերի հետևանքն է:

Վահան Բադասյանին առաջարկեցի նաև անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:

Սուրեն Սարգսյան

Մանրամասները տեսանյութում`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930