Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մտավորականությունը համաձա՞յն է տարածքներ հանձնել Ադրբեջանին

Հունիս 23,2016 08:19

Այո, մի զարմացեք:

Ինչպե՞ս:

Լռությամբ՝ հենց այդպես: Լռությունը դեռ չի դադարել համաձայնության նշան լինելուց:

Այսօր Արցախում ու Նախիջևանում թուրք -ադրբեջանական զորքերը զորավարժություններ են անցկացնում, ռուսական կայսրությունը զինում է Ադրբեջանին, ՀՀ կառավարությունը մեր բանակը զինաթափելու նպատակով, ռուսական զինված ուժերի հետ համատեղ, հակաօդային պաշպանություն ստեղծելու պատրվակով սողանցք է բացում Մոսկվայի համար և տնտեսությունը նահատակող հարկային օրենքներ ընդունում: Անգամ այս հրեշավոր պայմաններում սերժ-քոչարյանական ռեժիմը կասկածում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու մոսկովյան պատվերի իրագործման հաջողությանը, քանի դեռ Ժիրայր Սեֆիլյանը, որն ի զորու է մեկ ելույթով ի չիք դարձնել ռուս-թուրք-ՀՀԿ եռյակի կանխամտածված դավադրությունը, ազատության մեջ է:

Նախկինում, երբ քննարկվում էր ազգուրաց Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու հարցը, ՀՀ մտավորականները խիստ ակտիվ էին: Իսկ այսօր, երբ հայ ժողովրդին հավատ ներշնչող Ժիրայր Սեֆիլյանը ռուսական կայսրության պատվերով՝ «НКВД»– ական անհեթեթ մեղադրանքով, ՀՀ կառավարության կողմից ձերբակալված է, հայ մտավորականությունը լռում է՝ նա որևէ կարծիք չունի:

Դժվար չէ կռահել, թե ովքեր են լինելու հաջորդ ձերբակալվողները. մարդիկ, ովքեր ժողովրդի հոգում պաշտպանվածության զգացում են առաջացնում՝ Արկադի Տեր-Թադևոսյան, Վահան Բադասյան, Վիտալի Բալասանյան… մնացյալի անունները կարելի է գտնել ադրբեջանական կայքերում:

Տեսնենք, թե որքան մտավորական կա սակավաբնակ մեր ՀՀ-ում:

Գրողների միություն՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյան, կոմպոզիտորների՝ Արամ Սաթյան, ճարտարապետների՝ Մկրտիչ Մինասյան, նկարիչների ՝ Կարեն Աղամյան, ժուռնալիստների՝ Աստղիկ Գևորգյան, թատերական գործիչների՝ Հակոբ Ղազանչյան, կինեմատոգրաֆիստների՝ Ռուբեն Գևորգյանց և մնացյալ ստեղծագործական միությունները: Եթե դրանց ավելացնենք ՀՀ ԳԱԱ և բուհական մտավորականներին, ապա նրանց թիվը կհասնի հազարների:

Eduard-Militonyan01-620x300

 

Aram-Satyan-6

Mkrtich-Minasyan

Karen_Agamyan

Astgik Gevorgyan

Hakob Ghazanchyan

Ruben Gevorgyanc

Հարգելի նախագահներ և տնօրեններ,

նայելով ձեր կազմակերպությունների անդամների ու ենթակաների պատկառելի թվին, դուք ձեր ձայներով կարող եք մեր երկրում եղանակ փոխել, բայց շտապեմ ասել, որ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու համար ամենևին չեմ ակնկալում ձեր աջակցությունը, քանզի ազգի պարծանք- հերոսի համար ոչինչ ավելի ստորացուցիչ չի կարող լինել, քան ձեզ պես պաշտպաններ ունենալը: Նրա թիկունքին կանգնած է աշխարհի հայությունը (բացառությամբ ռուսահպատակ հայերի):

Պարոնայք, ես չեմ անդրադառնում ձեր խղճին. ընտրությունների ժամանակ դուք դա վաճառել եք, այլ դիմում եմ ձեր բանականությանը: Երբ ռուսները հերթական անգամ, ձեր լռության շնորհիվ կզինաթափեն մեր բանակը և հայ ժողովրդին կհանձնեն թուրքին, 18-20 տարեկան մեր զինվորները, չեն կարողանա ձեզ ոչ գլխատելուց և ոչ էլ ձեր աղջիկներին ու կանանց բռնաբարելուց պաշտպանել: Ուստի ժամանակն է թողնել բոլոր տեսակի նեյնիմները, գիտակցել, որ սա ազգային ազատագրական պայքար է և պահանջել ՀՀ կառավարությունից ճանաչել Արցախի անկախությունը:

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Շատ հետաքրքիր սկսել էիր…. բայց վերջին նախադասությամբդ ոնց որ ասեիր, թե սա կատակ ժանրից է…

  2. vahan says:

    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ իրական մտավորականների ցուցակը
    1 Արթուր Մեսչյան
    2 Վարդան Պետրոսյան
    3,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    4,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    շարունակելի

  3. Armine G says:

    Եթե խիղճը վաճառել են՝ հայրենիքն էլ կվաճառեն:
    Սուրբ Սոֆիան մզկիթ դարձավ, Սուրբ Էջմիածինն էլ կդառնա, եթե «մտավորականի» ու իշխանավորի հույսին մնանք:
    Ժողովրդին պետք է ոտքի հանել:

  4. Armine G says:

    Նախ Ներքին թշնամին պետք է մաքրվի, հետո Արտաքին թշնամին: յուրաքանչյուր տանտիկին նախ տան ներսն է մաքրում հետո միայն տան դուրսը:

  5. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Մոդերատորների ուշադրությունն եմ հրավիրում ոչ կոռեկտ բառախաշարի վրա: Каким тупым надо быть …

  6. Կարպիս Եսայեան says:

    «…Ճշմարիտ մտավորականություն ասել է`ազգի հոգևոր ընտրանին, առաջնորդությունը: Ստամտավորականություն է դա,եթե այդպիսին չէ:

    Այնտեղ,որտեղ ճշմարիտ մտավորականությունն առաջնորդի իր դերի մեջ չի` այնտեղ կույր է ժողովուրդը, նաև`պառակտված:

    Այն մտավորականությունը,որը գրքի ծնունդ է և ոչ թե իր ցեղի մեծության ու տառապանքի` կեղծ և անպտուղ մտավորականություն է:» ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

  7. Գեւորգ Բարսեղյան says:

    Արարչաշնչում՝ – Մայրենի լեզվումս, ընդամենը մի փոքր հոգոց է տարբերակում «Ցեղ» եւ «Ցեխ» բառերը։
    Ցեխ էինք ցեղասպանությունից մնացած, որից եւ բոլշեվիկչեկիստական կռթարանում խմորվեց աեսօրվա գեղցի հասարակութեունը, իր մտավոռականութեամբ։

  8. Ինչքա՜ն հեշտ է քեզ մոտ ստացվում, Վահագն ջան: Պարզվում է մեղավորը մտավորականներն են, և եթե նրանք քեզ նման գրեն, աղաղակեն կամ հրապարակային ելույթներ ունենան, ապա ամեն ինչ կընկնի տեղը, և իշխանություններն էլ կհրաժարվեն իրենց պարտվողական, հեշտ՝ առանց նախապայմանների զիջումների գնալու տրամադրություններից, իսկ միգուցե էլ՝ նորից սկսեն հպարտ ճոճել նժդեյական դրոշն ու ճամարտակեն նրա խրոխտ, անդրվելի ու հայրենասիրական գաղափարների շուրջը…

    Քավ լիցի այդպես չէ… Իշխանությունները հիմա մտահոգված են միայն ու միայն մի գաղափարով՝ վերարտադրումով, և ինչպես դառը փորձը ցույց է տալիս, նրանք ոչ մի բանի առջև չեն պատրաստվում կանգ առնել՝ լինի դա դանակահարություն, ծեծկռտուք, թե՞ արցախյան հերոսամարտի ազատամարտիկների ու հերոսների կալանավուրում ու խոշտանգում…

    Ցավալի է, բայց դա այդպես է:

    Խնդրում եմ, հանրությանը կամ մտավորականությանը դիմելիս, դերանունները մեծատառով գրի՛ր:

    Հարգանքներով՝ Մարտին Շիրինյան
    ԱՄՆ ՀԳՄ ժուռնալիստների միության փոխնախագահ

    • Զորիկ says:

      Ես համաձայն չեմ ձեզ հետ, ժողովուրդը մի ծառ է, իսկ մտավորականը այդ ծառի այգեպանը ու հենց այգեպանի պարտավորության մեջ է մտնում ծառը էդել, ջրել, մշակել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930