Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապն իր հետ տարել է հայ որբուկներին պատկերող քանդակը

Հունիս 27,2016 21:50

Քանդակագործ Գագիկ Գևորգյանի «Որբերը» անվանմամբ քանդակը Անարատ Հղության քույրերի միաբանության անդամները նվիրել են Գյումրի այցելած Հռոմի Ֆրանցիսկոս Պապին:

Քանդակագործը մեզ հետ զրույցում պատմեց, որ քանդակի վրա սկսել էր աշխատել ամիսներ առաջ, իսկ գաղափարը միաբանությանն էր. «Քանդակել եմ հայ որբուկներին ՝ մտքումս ունենալով նաեւ եղեռնի պատմությունը, եղեռնի թեման: Քանդակով պատկերել եմ տղայի ու աղջկա կերպարներ այն տարիքում, որ իրենց անցած դժվարությունների հիշողությունն ունեն ու կարող են այդ ամենը հիշելով՝ ոտքի կանգնել ու իրենց տեղը գտնել այս կյանքում:

Տղայի արտահայտության մեջ պաշտպանի կերպար եմ դրել, որ պաշտպանի իր քրոջն ու իր նմաններին: Սա յուրահատուկ նվեր էր Հռոմի պապին, որովհետեւ նա որբերին, անտերներին մեծ ուշադրություն ու հոգատարություն է ցուցաբերում, իմ կարծիքով, Հռոմի պապը մայր Թերեզայի արական սեռի տեսակն է»:

Գագիկ Գեւորգյանի խոսքով, Հռոմի պապը շատ հավանել է նվերը ու հատկապես հիմքում դրված խորհուրդը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930