Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանին եւս ձերբակալել են

Հուլիս 30,2016 13:14

Քաղաքացիների հավաքները համակարգող խորհրդի անդամներից Անդրիաս Ղուկասյանը եւս բերման է ենթարկվել գիշերը` Էրեբունի համայնքում, որտեղ ոստիկանները հատուկ միջոցներ էին կիրառել ցուցարարների նկատմամբ:

«Նա ձերբակալված է, նախնական տվյալներով` գտնվում է քննչականում: Զանգեցին ասացին` ձերբակալված է. ավելի ուշ տեղեկություններ կտանք»,-Aravot.am-ին հայտնեց Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը: Նա նշեց, որ այլ տեղեկություններ չունեն, միայն գիտեն, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է գիշերը:

Տիկին Թարխանյանը նաեւ հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանի փաստաբանն է Տիգրան Հայրապետյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ համակարգող խորհրդի անդամներից ձերբակալվել է նաեւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031