Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել

Հուլիս 30,2016 12:08

Գիշերը բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ` զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա եղբայրը` Աշոտ Մարտիրոսյանը:

Նա ներկայացրեց միջադեպը, որի ժամանակ բերման են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին. «Աշոտ Կարապետյանի եւ Լեւոն Երանոսյանի հետ բանակցությունների ժամանակ իրան միանգամից տարան ոստիկանական պատնեշից այն կողմ, եւ սկսվեցին կրակոցներն ու ոստիկանները հարձակվեցին ժողովրդի վրա»:

Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` գիշերը Արմեն Մարտիրոսյանին տեղափոխել են Ոստիկանության Նորքի բաժին եւ առավոտյան ժամը 5-ին հարուցել քրեական գործը: Այժմ նա ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում է: Մեր զրուցակցի տեղեկություններով` այս ընթացքում «Ժառանգության» փոխնախագահի հանդեպ խոշտանգումներ չեն եղել: Այս պահին սննդի հարցն են փորձում կարգավորել: Արմեն Մարտիրոսյանի փաստաբանն  է Գիվի Հովհաննիսյանը, որին, Աշոտ Մարտիրոսյանի փոխանցմամբ, սկզբում չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ.Գ. ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկված 165 քաղաքացիներից 26-ը ձերբակալվել են, մյուսներն ազատ են արձակվել: Ոստիկանությունը հրաժարվում է ձերբակալվածների անուններ հրապարակել` ասելով` դա կանի Քննչական կոմիտեն. «Քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031