Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրավի կիրառումը ընդամենը ստիպված քայլ է, այդ էլ կատարվել է ոչ պատահական». Արթուր Սաքունց

Օգոստոս 22,2016 20:44

«Երթերի, խաղաղ հավաքների կազմակերպիչները եւ ղեկավարները, որոնց թվում նշում են Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, իրենց նկատմամբ քրեական հետապնդումը անհիմն էր, առավել եւս անհիմն էր խափանման միջոցը՝ կալանքի վերաբերյալ որոշումը: Ազատության մեջ գտնվելու ելքերից մեկը կալանքը, որպես խափանման միջոց գրավի դիմաց փոխարինելն էր, որը որոշ դեպքերում դատարանը բավարարեց: Ինչպես քաղաքական որոշման արդյունքում նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացրին, քրեական գործեր հարուցեցին ու կալանավորեցին, այնպես էլ քաղաքական որոշման արդյունքում էր նրանց մի մասին ազատ արձակելը:

Համոզված եմ, որ Անդրիաս Ղուկասյանի ու Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ էլ են կիրառելու գրավը եւ նրանք էլ են ազատության մեջ հայտնվելու: Այն, որ հիմա երեքի նկատմամբ իրականացրին գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխությունը, դա հենց իրենք քաղաքական նպատակն էր՝ որոշակի տարաձայնություններ առաջացնել, ինչը հիմա տեսնում ենք: Պետք  չէ տուրք տալ նման քաղաքական որոշումների հիման վրա կայացված այդ քայլերին, պետք է հասկանալ՝ ընտրողական արդարադատությունը՝ բաժանել, որ տիրես այդ մտածողությունը, իշխանության գործիքներից մեկն է, որ իր դեմ հանրային բողոքները ջլատի»,- անդրադառնալով ի պաշտպանություն «Սասնա ծռերի» կազմակերպված երթերի ժամանակ կալանավորվածներին ու նրանց մի մասին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումներին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ըստ նրա, քրեական գործերն ընդհանրապես չպետք է հարուցվեին, դրանք.«Ակնհայտ քաղաքական հետապնդում են, գրավի կիրառումը ընդամենը ստիպված քայլ է, այդ էլ կատարվել է  ոչ պատահական, այստեղ կարեւոր է միջազգային հանրության ՝ ԵՄ, ԱՄՆ դեսպանատան վերաբերմունքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031