Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Եթե դեկանի ընտրության ժամանակ են քվեարկության արդյունքը նկարում, ի՞նչ սպասես համապետական ընտրություններից»

Նոյեմբեր 01,2016 15:46

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով բուհերի ներսում իրականացվող ընտրություններից՝ նշում է. «Շատ ենք խոսում տեղական կամ համապետական ընտրություններից, բայց եթե համալսարանի ֆակուլտետի ամբիոնի վարիչի կամ դեկանի ընտրության ժամանակ կարող ես նկատել, որ մարդը լուսանկարում է իր քվեարկածը, որպեսզի հետո հաշվետու լինի, էլ ի՞նչ եք ուզում սոցիալական անհամեմատ ավելի ծանր պայմաններում գտնվող, կրթական ավելի ցածր պատրաստվածություն ունեցող մարդուց, որին շատ ավելի հեշտ է վախեցնելը»:

Սամվել Կարաբեկյանի հետ զրույցի այլ մանրամասներ՝ նոյեմբերի 2-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930