Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Խորհրդարանական ընտրություններին առավելագույնը կլինի 1.3 միլիոն մասնակցություն

Նոյեմբեր 11,2016 20:35

«Օրենքը շատ վատն է»,- նոյեմբերի 11-ին «Մարտահրավերները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա առանձնացրեց հաշվման գործընթացը, որն իր խոսքերով՝ քանդելու է Ընտրական օրենսգիրքը. «Եթե 10 կուսակցություն մասնակցի, եթե  ամեն մեկը ներկայացնի 15 թեկնածու իրենց կուսակցական ցուցակում, ստացվում է 150 հոգի ամեն ընտրատարածքում ընտրություններից հետո պետք է հաշվի: Ֆիզիկապես 7 հոգով հնարավոր չէ սպասարկել այս գործընթացը եւ հաշվել թեկուզ 3 օրվա ընթացքում: 8 ժամվա ընթացքում օրենքն ասում է պետք է 150 հոգու տվյալներ հաշվես հրապարակես, ֆիզիկապես հնարավոր չէ: Այսքան խրթին օրենք մենք երբեք չենք ունեցել: Սա ամենաանհաջող օրենքն է ընտրական գործընթացը կազմակերպելու համար»:

Արամ Մանուկյանը ընդգծեց, որ ցուցակների հրապարակումը կանխարգելիչ միջոցառում է համարում. «Առնվազն 300-500 հարյուր հազար ցուցակ մաքրվելու է եւ այդքան պակաս են քվեարկելու: Եթե անցած ընտրություններին եղել է 1.6-1.7 միլիոն մասնակցություն, ապա գարնանը կլինի 1.2, առավելագույնը 1.3 միլիոն մասնակցություն: Սա արդեն կանխարգելիչ գործընթաց է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930