Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում ՌԴ-ի կողմից «Իսկանդեր»-ի վաճառքն Ադրբեջանին, բայց նման գործարքներն արագ չեն լինում». քաղաքագետ (Տեսանյութ)

Հունվար 23,2017 16:11

«Ադրբեջանի ուշադրության կենտրոնում են գտնվում այն զինատեսակները, որոնք ունի հայկական կողմը: Բաքուն հասկանում է, որ, օրինակ, «Իսկանդերների» գործոնն ազդեցիկ է եւ ճնշող: Փորձում են համարժեք զինատեսակներ ունենալ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սպառազինության գնման բանակցություններին՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հիշեցնենք՝ օրերս Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ հետաքրքրված է պաշտպանական զինատեսակներով:

Քաղաքագետը չի հավատում Ալիեւի այն պնդումներին, թե իրենց կհաջողվի Ռուսաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել. «Մամուլում տեղեկություններ կան, որ Ադրբեջանը չի կարողանում վճարել անգամ նախկին պայմանավորվածությունների համար, եւ այդ հարցը ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ գժտության պատճառ է դարձել»:

Հարցին ի պատասխան՝ որքանո՞վ է արդարացված մտավախությունը, թե Ռուսաստանն Ադրբեջանին էլ «Իսկանդեր»  կվաճառի, մեր զրուցակիցն ասաց. «Ցավոք, ՌԴ-ի՝ մինչ այս վարած գործունեությունը զենքի շուկայում լավը սպասելու առիթ չի տվել: Այդ պատճառով չեմ բացառում, բայց նաեւ նշեմ, որ նման գործարքները շատ արագ չեն կատարվում, որովհետեւ նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն ունեն»:

Այլ մանրամասներըշ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031