Լրահոս
Օրվա լրահոսը

Անվերահսկելի ֆինանսական գործոնների ազդեցութիւնը ընտրությունների արդյունքների վրա

Մարտ 07,2017 14:10

Հայաստանում ընտրութիւնների առիթով առաւելագոյնս բարձրացուած հարցերից է անվերահսկելի ֆինանսական գործօնների ազդեցութիւնը ընտրութիւնների արդիւնքների վրայ:

ՀՀ Ընտրական օրէնսգիրքն իր յօդուած 27-ով յստակ թելադրում է «Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործման» եղանակը:

Ըստ օրէնքի, քաղաքական կուսակցութիւններնու դաշինքները պէտք է ստեղծեն «Նախընտրական հիմնադրամ», որն ունի 100 մլն ՀՀ դրամի սահմանափակում: Օրէնքը յստակ թելադրում է, թէ ով եւ ինչքանով կարող է ֆինանսաւորել հիմնադրամը (քաղաքական կուսակցութիւն՝ մինչեւ 100 մլն, թեկնածու՝ մինչեւ 5 մլն, եւ անհատներ՝ մինչեւ 500000 ՀՀ դրամ): Օրէնքը նաեւ յստակ թելադրում է «Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը» այսինքն ինչի համար կարելի է օգտագործել հիմնադրամի գումարները (ԶԼՄ, վարձակալութիւն՝ դահլիճների, տարածքների բացառութեամբ նախընտրական շտաբերի, պատրաստում եւ տեղադրում քարոզչական պաստառների, պատրաստում բոլոր տեսակի քարոզչական նիւթերի):

Սոյն կանոնակարգի նպատակն է ստեղծել «թափանցիկ» եւ «արդար» ֆինանսաւորման համակարգ՝ սահմանելով քարոզարշաւի առաւելագոյն ծախս և բացայայտելով քարոզարշաւի ֆինանսաւորման աղբիւրները, ինչն ամբողջութեամբ հսկւում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայութեան կողմից, որպէսզի որեւէ քաղաքական կուսակցութիւն կարողանայ մրցել արդար և հաւասար պայմաններում:

Այս օրէնքով սահմանափակո՛ւմն է որ օրինաւոր բացթողում է:

Բոլորիս յստակ է, որ խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւի ծախսը գերազանցում է 100 մլն ՀՀ դրամը: Իսկական գումարները ծախսւում են կանխիկ նախընտրական շտաբերում, վարձատրութեամբ աշխատող անձնակազմի ընդգրկումով եւ բազմաթիւ այլ ձեւերով՝ ազդելու համար ընտրութեան արդիւնքների վրայ՝ օրինաւոր յայտարարութիւնից, տեղեկացումից, և ստուգումից հեռու:

Մտահոգութիւնները այստեղ շատ են։

Օրէնքով անարդար ընտրութիւնների համակարգ, երբ որեւէ քաղաքական կուսակցութիւն, որը փորձում է մրցել ընտրութիւններում, չի կարող գնահատել իր մրցակից կուսակցութեան կարողութիւնները, քանի որ ծախսուած գումարների մեծ մասը չի յայտարարւում, չի տեղեկացւում, ոչ էլ ստուգւում: Իրականում ծախսելու սահմանափակում չկայ, և մրցելու հաւասար պայմաններ չկան:

Օրէնքով անվերահսկելի ծախսեր. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայութեան յանձնաժողովը վերահսկում է Նախընտրական հիմնադրամի ծախսերը յօդուած 27-ի՝օրէնքով սահմանուած Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործման սահմանափակումներով: Բոլոր ծախսերը չէ, որ վերահսկւում են:

Ազգային անվտանգութեան խնդիր. Սա աւելի մեծ մտահոգութիւն է։ Ազգային անվտանգութեան խնդիր կայ քաղաքական կուսակցութիւնների եւ դաշինքների նախընտրական շրջանում ոչ հաշուետու եւ ոչ հաշուառուած ֆինանսական աղբիւրների օգտագործման մէջ: Նման օրինաւոր բացթողումը օտարերկրեայ կառավարութիւնների, գործակալութիւնների և թաքուն օրակարգով ուժերի թոյլ է տալիս գաղտնի շահարկելը նտրութիւնների արդիւնքները:

 

Իւան Արտհալճեան,
Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031