Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Ֆիլմի թեման հոգեհարազատ է ինձ` քույրս NASA-ում է աշխատում»

Մարտ 29,2017 23:07

Մարտի 29-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվել էր 2017 թվականին «Օսկարի» առաջադրված «Թաքնված կերպարներ» ֆիլմի փակ ցուցադրությանը:

«Ուրախ եմ, որ այսօր ցուցադրվում է «Թաքնված կերպարներ» ֆիլմը, որը ոգեշնչող պատմություն է 3 աֆրոամերիկացի կանանց մասին, որոնք մեծ դերակատարություն են ունեցել առաջին ամերիկացու տիեզերք թռչելու գործում: Տարիներ շարունակ այս կանանց ունեցած դերի մասին ամերիկյան հասարակությունը տեղեկացված չի եղել: Նրանց պայքարը այն ժամանակվա Ամերիկայի ռասսիզմի եւ սեքսիզմի դեմ այսօր էլ շատ բան են մեզ սովորեցնում: Այդ պատմությունը ներկայացնելու անհրաժեշտությունը կա, իսկ ֆիլմում այն ուշագրավ է մատուցված»,-ասաց դեսպանը:

Նրա ձեւակերպմամբ, «Թաքնված կերպարները» ազդեցիկ եւ հզոր ֆիլմ է, որի ամերիկյան ցուցադրություններից հետո հանդիսատեսը հուզմունքի արցունքներ է ունեցել:

«Ֆիլմի հերոսներից մեկը` Քեթրին Ջոնսոնը դեռեւս ողջ է, 98 տարեկան է,այժմ արդեն անվանի գիտնական, որն ապրում է ԱՄՆ-ում: 2015-ին նախագահ Օբաման հատուկ պարգեւ շնորհեց նրան: Երբ Քեթրինն իր մրցանակն էր ստանում, մեկը հարցրել էր, թե ինչ կցանկանա ասել մյուսներին, Քեթրինը պատասխանել էր` փոքրիկ աղջնակի ձեռքից բռնեք եւ նրան ներշնչեք, որ աղջիկները կարող են անել ամեն ինչ, նույնիսկ տղաներից շատ ավելի լավ: Սա ազդեցիկ ուղերձ է, ինչը հատկապես նշանավորվում է նրանով, որ այս ամիսը ԱՄՆ-ում կանանց պատմության նշանավորման միամսյակ է եւ կանանց միամսյակ Հայաստանում»,-ասաց դեսպանը:

Նա նաեւ հավելեց, որ NASA-ում (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն ) աշխատող կանանց թեման հոգեհարազատ է իրեն, քանի որ իր քույրը եւս աշխատում է այդ կառույցում:

Ֆիլմն իսկապես հուզիչ էր, իսկ ամենակարեւոր շեշտադրումն էլ այն էր, որ մարդ անկախ ռասսայից ու մաշկի գույնից, կարող է կարծրատիպեր փշրել, իսկ կանայք ավելի խելացի լինել, քան տղամարդիկ: Ասելիքը նուրբ հումորով մատուցելը էլ ավելի գրավիչ էր դարձնում «Թաքնված կերպարներ» ֆիլմը, որը դիտվեց մեկ շնչով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031