Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհագրագետ Ռուսլան Մալինյանի գրական ժամանակը (Ֆոտոշարք)

Մայիս 20,2017 23:07

Մայիսի 20-ին Տավուշի մարզի Լճկաձորի դպրոցում տեղի ունեցավ դպրոցի տնօրեն Ռուսլան Մալինյանի «Ժամանակ, ժամանակ» խորագրով պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Ելույթ ունեցան եւ գրքի արժանիքները գնահատեցին Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Անտոնյանը, կրթության եւ գիտության աշխատողների արհմիության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Արեւիկ Աղաբաբյանը, Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի եւ Բերդավանի դպրոցի տնօրեններ  Փարսադան Ալեքսանյանն ու Արեւիկ Ասատրյանը, մանկավարժներ Աշխեն Մարուքյանը, Սիրուշ Ռեւազյանը եւ ուրիշներ: Ելույթ ունեցողները նշեցին Ռուսլան Մալինյանի արձակի գեղարվեստական մեծ արժանիքները, անկեղծ ոճը, խոր իմաստը: Նրանք ասացին, որ գրողի պատմվածքները  կարծես ընթերցողի հետ անկեղծ զրույց լինեն, դրանցում փորձառու աշխարհագրագետ, մանկավարժ Ռ. Մալինյանը սեր է փոխանցում հայրենի եզերքի եւ մարդկանց հանդեպ:

Միջոցառմանը շուք տվեցին Ռ. Մալինյանի թոռնիկի՝ 3 տարեկան Ամալյայի ասմունքը, Ռ.Մալինյանի ստեղծագործությունների մոտիվներով լճկաձորցի աշակերտների բեմադրությունը, երեխաների երգն ու պարը: Ռ. Մալինյանի որդին՝ համակարգչային մասնագետ Արգիշտի Մալինյանն ասաց, որ իր ընկերները կարդալով Մալինյանի պատվածքները, գրողին պատգամ են հղել՝ զարմացիր եւ զարմացրու, բոցավառվիր եւ բոցավառիր: Արգիշտիի ընկերները պատրաստակամություն են հայտնել Ռ. Մալինյանի յուրաքանչյուր գրքից 50 հատի տպագրության ծախսերը հոգալ:

Գրքի շնորհանդեսի առթիվ Ռ.Մալինյանը նվերներ ստացավ, դրանցից մեկը պատի ժամացույց էր, որը նրան մշտապես հիշեցնելու է՝ արարելու, գրելու ժամանակն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031