Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կփոխարինեն «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտնած պատգամավորներին

Մայիս 24,2017 19:55

Aravot.am-ի տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում արդեն հայտնի են այն երեք անունները, որոնք մանդատ կստանան: Հիշեցնենք, վեցերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների երկրորդ օրը դաշինքի երեք պատգամավորներ`Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարգյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը ինքնաբացարկ հայտնեցին:

Նախնական տարբերակով, նրանց պետք է փոխարինեին «Առաքելություն» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը, Նորա Առուստամյանը եւ Գեւորգ Պետրոսյանը: Aravot.am-ի հայտնի դարձավ, որ որոշում արդեն կայացվել է եւ մանդատներ կստանան Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը եւ Գեւորգ Պետրոսյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից փորձեցինք ճշտել այս տեղեկությունը: Վերջինս ասաց. «Դեռ հրապարակային չենք ներկայացրել»: Հարցը`քննարկում եղե՞լ է, թե`ոչ, անպատասխան մնաց:

Ի դեպ, դաշինքում մանդատների բաշխումը դեռ չի ավարտվել: Առաջիկայում էլի ինքնաբացարկներ են սպասվում:

Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ չեն դաշինքի նոր պատգամավորների անունները: «Ինքնաբացարկի դիմումների լրանալուց հետո քննարկում կլինի Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ որոշում կկայացվի»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ այդ ժամկետը լրանում է մինչեւ վաղը 18.00-ն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031