Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Բաղդադյան. «Մեր հավաքականի մոտ 80 տոկոսն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը»

Հուլիս 28,2017 20:15

Սարաեւոյում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեք բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի հավաքականն այս գիշեր վերադարձավ Երեւան:

Մինչեւ նրանց ժամանումը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն Aravot.am-ի համար ամփոփեց մեր թիմի մասնակցությունը:

«Ընդհանուր առմամբ գոհ ենք, չնայած ոսկե մեդալներ չեղան: Թիմի մոտ 80 տոկոսը առաջին անգամ էր մասնակցում նման մակարդակի մրցման: Այս տղաները հայկական ըմբշամարտի ապագան են, մի քանի տարի անց նրանք են համալրելու երիտասարդական եւ ազգային հավաքականները:  Հուսադրող է, որ արդեն 16-17 տարեկանում նրանց մեջ մինչեւ վերջ պայքարելու եւ հաղթելու ոգի կա: Իհարկե, եղան նաեւ անհաջողություններ: Առանց դրա էլ հնարավոր չէ: Սա մրցափորձ ձեռք բերելու շատ լավ դպրոց էր:

Ինձ, որպես հավաքականի նախկին գլխավոր մարզչի, իսկ հիմա որպես ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի, ուրախացնում է, որ վերջին տարիներին սկսել ենք մեդալներ նվաճել մեզ միշտ հոգս պատճառած ծանր քաշային կարգում: Վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում Հայաստանի ազգային հավաքականը բարձր քաշային կարգերում ներկայացված կլինի այստեղ աճած ըմբիշներով», – ասաց մասնագետը:

Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝  նշելով.  «Հայկական ըմբշամարտը վերջին ութ տարիներին ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի օրոք խնդիրներ չի ունեցել եւ հասել է ամենաբարձր արդյունքների:Իսկ երբ նա բոլորիս համար անսպասելի հրաժարական տվեց, պարոն Ծառուկյանն անմիջապես կանգնեց մեր թիկունքին՝ իր վրա վերցնելով ըմբշամարտի ֆեդերացիայի հոգսերը: Եվ հաջողությունները, որ շարունակվում են, ՀԱՕԿ նախագահի շնորհիվ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31