Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջաներենով երկու անգամ ասում են, որ մենք ձեզ ցույց կտանք ցեղասպանություն». Արցախի օմբուդսմենը՝ խոշտանգումների մասին

Սեպտեմբեր 18,2017 14:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովին Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը խոսեց հայատյացության մասին: Նա ասաց, որ կարող է տեսանյութ հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի ռազմական այրերը խոսում հայերի ցեղասպանության մասին, «Ադրբեջաներենով երկու անգամ ասում են, որ մենք ձեզ ցույց կտանք ցեղասպանություն»:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ հակառակորդներին պետք է բացատրել, հասկացնել, որ հայատյացությունը խոսքի ազատության դրսեւորում չէ, ցեղասպանության մոտիվացիա է ստեղծվել այդ մարդկանց մոտ, իսկ մենք գիտենք ցեղասպանության 100 տարի առաջվա պատմությունը»:

Նա ներկայացրեց պատերազմական վայրագությունների օրինակներ, խոսեց, ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնվածների նկատմամբ վերաբերմունքի մասին: 3 կետերում է եղել, որ քաղաքացիական անձինք կամ զինծառայողներ հայտնվել են իրենց վերահսկողության ներքո, ընդհանուր առմամբ 31 հոգի, կամ խոշտանգման են ենթարկվել, կամ մարմինների անարգման, ընդ որում՝ կազմակերպված երեւույթի հետ գործ ունենք. «Հայատյացության այն մակարդակը, որ ադրբեջանական հասարակությունում առկա է, դրսեւորվելու է նման իրավիճակներում»:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածում եւ ասում՝ Ռամիլ Սաֆարովը պետք է օրինակ ծառայի երիտասարդության համար: Սա արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչ երկրի հետ մենք գործ ունենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: