«Այդ ամենը, որ ցույց տվեցիք, շատ լավ, հիմա պատասխանեք հարցին՝ ինչի՞ մասին են այդ ապացույցները, ի՞նչ փաստեցին։ Մեղադրող դատախազը խուլիգանի կեցվածք ունի, շարունակ կրկնում են՝ վերջում կասենք։ Սրա վերջը ո՞րն է։ Դե ուրեմն վերջում ցույց տվեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դատարանում արձանագրված միջադեպին։
Նրա խոսքով՝ հետազոտված ապացույցներով փաստացի ոչինչ էլ չի ապացուցվում։
«Մենք յուրաքանչյուր ապացույց ցուցադրելուց հետո կրկնելու ենք՝ ի՞նչ է փաստում սա։ Ասում են՝ մենք արդեն ասել ենք։ Դուք ոչ մի բան էլ չեք ասել, դատարկաբանել եք։ Փողոցային վարք են դրսևորում։ Մի անգամ մեր Իգոր Սարգսյանի փաստաբանին մեղադրողն ասում է՝ «Տո, լավ է», հիմա էլ ինձ ասում են՝ մերկապարանոց հայտարարություններ և այլն։ Սրանք պատկերացնում են, որ մենք ինտելեկտ չունե՞նք։
Կարդացեք նաև
Երբ ասում եմ՝ ինչո՞ւ ես վիրավորում, ասում է՝ շնորհակալություն, որ վերցրիր վրադ։ Հիմա դուք եղեք դատավոր. սա խուլիգանի, փողոցային արտահայտությո՞ւն է, թե՞ ոչ։
Ինչպես այսպես կոչված երկրի ղեկավարությունն է, այնպես էլ բոլոր օղակներում փողոցային բառապաշարն ու խուլիգանությունն իրենց բնույթն են։ Վերջում էլ ինձ ասում է՝ «Դու հոգևորակա՞ն ես»։ Ի՞նչ կապ ունի՝ ես հոգևորական եմ, բայց որ դու փողոցային ես, դա փաստ է։ Երկրորդ անգամ ես դրա մասին վկայում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































