«Հայտարարության տեքստում գրում եք քաղբանտարկյալներ, բայց խնդրում եմ մեկ միջազգային կազմակերպության զեկույց ասել, որտեղ զետեղված է քաղբանտարկյալ եզրույթը»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» վերնագրով հայտարարությանը՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Այն տեքստը, որ դուք եք հրապարակել, ինձ մոտ առնվազն հարցեր է առաջացնում»։
Կարդացեք նաև
Լիլիթ Գալստյանն արձագանքեց․ «Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, ապա աշխարհում չկա որևէ երկիր, որն իր օրենսդրության մեջ գրած կլինի, սահմանած կլինի իրավական որևէ հաստատում, հիմնավորում երկրում քաղբանտարկյալներ ունենալու իրողության մասին։ Եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ վեց կուսակցություններ Արմեն Աշոտյանին գնահատել են որպես քաղաքական բանտարկյալ»։
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































